Ձկնային կոտլետներ մեքսիկական բաղադրատոմսով

Բաղադրիչներ

  • Ձկան փափկամիս – 500 գ
  • Սոխ – 1 հատ
  • Սխտոր – 1 ատամիկ
  • Դարչին – 1 պտղունց
  • Աղացած մեխակ – 1 պտղունց
  • Սպիտակ հաց – 4 կտոր
  • Աղացած քիմիոն – 1 պտղունց
  • Կարմիր չիլի պղպեղ – 1 հատ
  • Ձու – 1 հատ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
  • Համեմ – 1 փունջ

Պատրաստման եղանակը Մանրացրած սխտորը և սոխը տապակել:Ավելացնել դարչին,մեխակ և քիմիոն,խառնել տեղափոխել թասի մեջ:Բլենդերի օգնությամբ մանրացնել հացը,1/3 մասն ավելացնել սոխային զանգվածին,իսկ մնացածը պահել թավալելու համար:Բլենդերի օգնությամբ ձուկը վերածել խյուսի:Մաքրել և մանր կտրատել պղպեղը և համեմել:Ձկնային խյուսն ավելացնել սոխային զանգվածին,ավելացնել պղպեղ,համեմի կեսը,ձու,կիտրոնի հյութ, աղ,լավ խառնել:Մնացած համեմն ավելացնել թավալելու համար պահած հացին:Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և թավալել:Կոտլետները տապակել բարձր կրակի վրա՝ամեն կողմից 4-ական րոպե:Հետո կրակն իջեցնել և տապակել մոտ 10-15 րոպե՝ժամանակ առ ժամանակ շրջելով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика