Մագնիսականորեն գրավիչ կանանց 6 սովորություն

Դուք նկատել եք,որ կան այնպիսի կանայք որոնց հարաբերությունները և տղամարդիկ հեշտությամբ են տրվում։Նույնիսկ այն ժամանակ,երբ նրանք միայնակ են,նրանք առանձնապես չեն անհանգստանում և նրանց շուրջը շատ նոր երկրպագուներ են կուտակվում Որն է նրանց գաղտնիքը։

1. Մագնիս կանայք միշտ դրական են: Իսկ դրական տրամադրվածությունը ընտրություն է,որը ցանկալի կանայք անում են ամեն օր։Այո երբեմն նրանց մոտ լինում է ուժերի անկում,տրամադրության բացակայություն և իսկական դեպրեսիա սակայն ընդհանուր առմամբ,նման կանայք հավատում են լավագույնին:

2.Նրանք պատասխանատվություն են վերցնում: Ավելի հեշտ է մնալ դրական և երջանիկ երբ համոզված ես որ ամեն ինչ քո վերահսկողության տակ է որ դու ինքդ ես պատասխանատու քո կյանքի համար։Երբ փնտրում ես,թե ում մեղադրես քո անհաջողությունների համար դա բացարձակապես գրավիչ չէ,քանի որ այդպես ես ճառագում այն բացասականը,որը մյուսները ստիպված են ընդունել իրենց վրա:

3.Նրանք աշխատում են երջանիկ լինելու համար։ Մագնետիկ կինը չի խաբում իրեն և համոզում որ ամեն ինչ լավ է։ Նա անում է ամեն ինչ որպեսզի դա իրոք այդպես լինի։Թեև արդարության համար պետք է ասել,որ շատ բան կախված է պարզապես աշխարհի մոտեցումից ու հայացքից,բայց դրա մասին խոսվում էր առաջին կետում:

4.Նրանք տեսնում են ուրիշների մեջ լավը: Հարաբերությունները շատ ավելի բարդ են երբ դու անընդհատ փորձում ես գտնել ինչ-որ բան վատ,բացահայտել նրա շահադիտական մտադրությունները և այլն:Եթե դուք վստահ եք,որ ձեզ մոտ չի կարող ամեն ինչ ԱՅԴՔԱՆ լավ է ապա գիտեք ինչ:Այդպես էլ չի լինի:Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան է տեղի ունենում,ցանկալի կինը չի սկսում անմիջապես մեղավոր փնտրել չի կարծում որ միտումնավոր վատ բան է արել,այլ փնտրում է տեղի ունեցածի օբյեկտիվ պատճառները:

5.Նրանց համար կարևոր է անձնային աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ անհանգստանում են որ իբր պետք է զոհաբերել իրենց երազանքները հանուն հարաբերությունների և ընտանիքի։Բայց դա հեռու է ճշմարտությունից:Պարզապես պետք է գտնել այնպիսի հարաբերություններ,որոնք կաշխատեն ձեր երազանքների հետ և այնպիսի մարդ ով ձեզ միայն կաջակցի ձեր երազանքներում:Կիրքը ուրիշ բանի հանդեպ,ոչ միայն ձեր զուգընկերոջ հանդեպ օգնում է հարաբերություններին: Այն պաշտպանում է ձեզ ձանձրույթից:

6.Նրանք հետևում են իրենց հանուն իրենց: Գուցե դա նրբանկատ և ճիշտ չէ,բայց քանի դեռ չեք զգում վստահություն ձեր մարմնի վրա քանի դեռ չեք սիրում այն,դուք ցանկաալի չեք լինի:Եվ,որքան էլ մենք չցանկանանք ճշմարտությանը նայել լավագույնն այն է,որ մեզ մարզավիճակում պահենք և ճիշտ սնվենք այլ ոչ թե ինքնագնահատականի բարձրացման թրեյնինգներ անցկացնենք:Դա չի նշանակում,որ մենք պետք է կատարյալ լինենք որպես լավագույն մոդելներ,բայց մենք պետք է փորձենք ավելի լավ տեսք ունենալ մեր հնարավորությունների սահմաններում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика