Մայոնեզը կարելի է կիրառել նաև այլ կերպ ինչի մասին քչերը գիտեն

Բոլորին էլ հայտնի է, որ խանութներում պատրաստվող պատրաստի մայոնեզները պարունակում են տարբեր վնասակար քիմիական տարրեր, ինչի հետևանքով խիստ վտանգավոր են առողջության համար և կարող են դառնալ առողջական մի շարք լուրջ խնդիրների, այդ թվում՝ ճարպակալման զարգացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորին խուսափել այս մթերքից և փոխարինել այն բնական թարմ մայոնեզով կամ ոչ այդքան վնասակար սոուսներով։

 

Սակայն այնուամենայնիվ այս ոչ այդքան օգտակար մթերքը կարելի է կիրառել նաև այլ կերպ, ինչի մասին քչերը գիտեն։ Մասնագետները ներկայացրել են մայոնեզի կիրառության հինգ այլընտրանքային տարբերակ, որոնք ոչ բոլորին են հայտնի։ Այս տարածված սոուսը կօգնի բարելավել մազերի ու մաշկի վիճակը, ինչպես նաև կազատի մի շարք տհաճ խնդիրներից։

 

Մայոնեզը բարելավում է մազերի վիճակը Մայոնեզով դիմակները հիանալի միջոց են մազերի չորությունից ազատվելու և դրանց վնասված հատվածները վերականգնելու համար։ Այս սոուսը խոնավացնում է մազերն ու դարձնում է դրանք շատ ավելի առաձգական։ Բացի այդ, այն սնուցում է մազարմատներն անհրաժեշտ օգտակար նյութերով ու ամրապնդում է դրանք՝ կանխելով մազաթափությունը։

 

Հանգստացնում է մաշկն արևային այրվածքների դեպքում Արևի տակ սովորականից երկար ժամանակ անցկացնելը կարող է դառնալ այրևային այրվածքի պատճառ՝ առաջացնելով շատ տհաճ զգացողություններ, սակայն այս խնդրից նույնպես կարելի է ազատվել մայոնեզի օգնությամբ։ Ցավն ու այրոցը մեղմելու, ինչպես նաև գրգռված մաշկը հանգստացնելու համար հարկավոր է պարզապես մաշկին մի փոքր մայոնեզ քսել։ Ընդ որում՝ ցանկալի է մինչ այդ սոուսը մի փոքր սառեցնել սառնարանում։

 

Ազատում է ոտնաթաթերի կոշտացած մաշկից Ամռանը բաց կոշիկներ կրելն ու հաճախ բոկոտն քայլելը կարող են բացասաբար անդրադառնալ ոտքերի մաշկի վրա՝ հանգեցնելով մաշկի չորացման ու կոշտացման, սակայն գոյություն ունի շատ պարզ ու հասանելի միջոց այս խնդրի դեմ պայքարի համար։

 

Մայոնեզով դիմակը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից։ Պարզապես հարկավոր է քսել սոուսը կոշտացած մաշկին, այնուհետև հագնել նախ բամբակյա գուլպա, ապա նաև բախիլներ։ Հարկավոր է թողնել մայոնեզը հնարավորինս ներծծվի, որից հետո մաշկը շատ ավելի նուրբ ու թավշյա կլինի։

 

Փափկեցնում է եղունգների նրբամաշկը Մայոնեզը շատ արդյունավետ միջոց է եղունգների շուրջը գտնվող և հաճախ չորացող նրբամաշկը փափկեցնելու համար։ Բացի այդ, այն նաև օգնում է ամրապնդել եղունգները։ Մայոնեզով պատրաստված դիմակները կօգնեն ձեռք բերել նուրբ մաշկ և խնամված տեսք կհաղորդեն ձեռքերին։

 

Օգնում է պայքարել ոջիլների դեմ Այս միջատներին դուր չի գալիս ցանկացած բան, որը պարունակում է քացախ, որը մայոնեզի հիմնական բաղադրիչներից մեկն է, ուստի դրանցից ազատվելու համար պարզապես կարելի է գլխամաշկին մի փոքր մայոնեզ քսել։ Ընդ որում՝ այս պրոցեդուրան կօգնի ոչ միայն ազատվել այս մակաբույծներից, այլև կբարելավի մազերի վիճակը, քանի որ այս սոուսը հիանալի կոնդիցիոներ է մազերի համար, որն ապահովում է նաև խորը սնուցում։

 

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика