Մանե Գևորգյшնն անդրшդարձել է Ալիևի և Էրդողшնի հայտшրարություններին

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություներին Արմենպրես ի հետ զրույցում Մանե Գևորգյանը,մասնավորապես նշեց:«Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները:Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի  պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Ադրբեջանի նախագահի այն պնդումները,որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը ևս մեկ անգամ ի ցույց են դնում,թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով:Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց

Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9 ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տեւական կայունության:Խիստ դատապարտելի է նաեւ Հայոց ցեղասպանության ճարտարապետների երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները այդ թվում տարածաշրջանային խաղաղության կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ:Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ» էր անվանել,իսկ Էրդողանն ասել էր,թե այս օրը «Էնվեր փաշայի,Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика