մանրամասներ Արցախում տեղի ունեցած վթարից

Արցախում այսօր՝հունիսի 3-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։«Ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող,2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին ու ծառայակիցներին ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Հիշեցնենք Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան,որ ՊԲ բանակում զինվորական մեքենա է շուռ եկել Զինվորների մեծ մասը վիրավորվել է:Ցավոք կա նաև մեկ զոհ

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика