Մաշկի սև կետերից ազատվելու հրաշալի տարբերակ

Դեմքի մաշկի սև կետերն ամենատարածված խնդիրներից են, որոնք կարող են անհարմարություն պատճառել ոչ միայն՝ դեռահասներին, այլև՝ չափահասներին: Սև կետերի դեմ պայքարելու համար մարդիկ դիմում են խնամքի տարատեսակ միջոցների, օրինակ՝ մաքրող ժապավենների: Սակայն նմանատիպ միջոցները ոչ միայն անարդյունք են, այլև՝ կարող են վնասել զգայուն մաշկը: Եթե այլընտրանքային միջոց եք փնտրում, ապա vajnoe կայքն առաջարկում է շատ պարզ և մատչելի միջոց:

Ի՞նչ է անհրաժեշտ

  • Գոլ ջուր
  • Ատամի մածուկ
  • Սոդա
  • Ատամի խոզանակ
  • Սրբիչ

Տարայի մեջ հավասար չափաքանակով խառնեք սոդան, ատամի մածուկն ու ջուրը: Խառնուրդը պրոբլեմատիկ հատվածներին քսելուց առաջ պետք է լայնացնել ծակոտիները՝ դեմքը գոլորշու վրա մի քանի րոպե պահելով: Մաքուր խոզանակի միջոցով պրոբլեմատիկ հատվածներին քսեք խյուսը, լավ տրորեք: Մի քանի րոպե անց խառնուրդը մաքրեք դեմքից խոնավ սրբիչի միջոցով: Խուսափեք աչքերի հատվածներից:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика