Մասնագետը պատմել է քնելուց առաջ ժամանակակից մարդու ամենավնասակար սովորությունների մասին

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումը ժամանակակից մարդու ամենավնասակար սովորություններից մեկն է, ինչպես հաստատում է բժիշկ-քնաբան Ալյոնա Գավրիլովան։ «Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում մասնագետը պատմել է, որ քնից առաջ գաջեթների օգտագործումը և հեռուստացույցի առջև քնելը վատացնում են քնի որակը, քանի որ թարթող կապույտ լույսը քչացնում է մելատոնինի՝ ցիրկադային ռիթմերը կանոնավորող հորմոնի մակարդակը։

Ավելին, քնից առաջ մարտաֆիլմերի, լարված սյուժեներով ֆիլմերի և հաղորդումների դիտումը օրգանիզմին ստիպում է սթրեսի հորմոն արտադրել, որը նույնպես խանգարում է քնել, ևս մեկ սխալ, որը շատերը թույլ են տալիս քնելուց առաջ, հագեցած ընթրիքն է։

Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ շատ չուտել, ինչպես նաև հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, մասնավորապես՝ սուրճից և թեյից։ Ընդ որում, քաղցած քնել նույնպես չարժի՝ եթե շատ եք ուտել ուզում, կարելի է թեթև, ոչ կալորիական սնունդ ընդունել։ Ինչ վերաբերում է ալկոհոլին, ոչ մեծ չափաբաժինը, հնարավոր է, օգտակար լինի, սակայն դրա մեծ քանակը միայն կվատացնի քնի որակը, ընդգծել է մասնագետը։

Քնից առաջ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես վատ գաղափար է ։ «Սպորտով զբաղվելուց հետո առաջին փուլը օրգանիզմի ակտիվացումն է, որը տևում է մոտ չորս ժամ։ Դրանից հետո սկսվում է անկում, որի ժամանակ ավելի լավ են քնում»,- ասել է նա։ Միաժամանակ, նրա խոսքերով, քնից առաջ ոչ մեծ զբոսանքը, հակառակը, օգտակար է։

news.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика