Մենք մինչեւ երեքշшբթի օրը ժшմը 12ը ժամшնակ ենք տшլիս որ Նիկոլը հրшժարական տա եւ հեռանш Իշխшն Սաղшթելյան

Մենք այստեղ ենք,որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը:Այս մասին,այսօր դեկտեմբերի 5 ին կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Նշենք որ Ազատության հրապարակից Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մասնակիցները երթով հասել են ամառանոցների մոտ

Այդ պահանջը հետեւյալն է մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12ը ժամանակ ենք տալիս,որ Նիկոլը իր քաղաքական թիմին իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա Նիկոլ սա քո վերջին ժամերն են,որ բնակվում ես կառավարական ամառանոցում:Մենք որեւէ պայմանավորվածություն,որեւէ պայման չենք կարող ունենալ,մենք ունենք մեկ պահանջ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:Մենք երկու հարց կարող ենք քննարկել Նիկոլի հեռացման օրը եւ ժամը եւ երկրորդ խոստանալ որ ֆիզիկական հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,հայտարարեց Իշխան Սաղաթելյանը

Նա հավելեց «Եթե մինչեւ երեքշաբթի,ժամը 12ը Նիկոլը չհեռանա այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ:Որեւէ պայման,որեւէ առաջարկ չենք ընդունելու,կա մեկ պահանջ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:2,5 տարի առաջ այս շենքում ապրող խաբեբա սրիկան ասում էր՝եթե ժողովուրդը չցանկանա ես կհեռանամ:Հիմա ամբողջ ժողովուրդն ասում է հեռացիր եւ վերջ:Մենք այսօրվանից գնում ենք պատրաստվելու երեքշաբթի օրվա բողոքի զանգվածային ակցիաներին:Եթե մինչեւ երեքշաբթի չհեռանա,կհեռացնենք եւ վերջ:Սադրանքներին չենք տրվում:Մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է այս հարցը փակենք եւ վերջ,ընդգծեց Սաղաթելյանը:Հավաքվածները սկսեցին վանկարկել Նիկոլ դավաճան

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика