Մինչև կգա ժամանակը և բոլորը կգնան ընտրատեղամասեր

Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ վաղը կամ մեկ շաբաթ անց, կամ նույնիսկ մեկ ամիս անց Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրություն է, ապա բավականին մտահոգիչ պատկեր կստանանք, եթե փորձենք նաև դիտարկել այդ ընտրության մոտավոր, պայմանական հավանական որևէ արդյունք: Անկասկած է, որ այդ ընտրությունը լինելու է այսպես ասած կшրկատանի տպավորությամբ:

Հեղափոխությունից հետո Հայաստանում գերվստահության ցուցիչով էր նոր իշխանությունը, և անհամեմատ ցածր տոկոսների մատույցներում էին մյուս ուժերը: Այժմ ինչպիսին է իշխանության վստահության աստիճանը, պարզ չէ, չկան սոցիոլոգիական վստահելի տվյալներ:

Հաստատ նախկինը չէ, սակայն ինչքան է այժմ հաստատ բարդ է ասել: Բայց կասկածից վեր է, որ մյուս ուժերի պարագայում տեղի չի ունեցել էական վարկանիշային փոփոխություն՝ վերև, թե ներքև: Ըստ այդմ, մենք կարող ենք ունենալ կա՛մ գործող իշխանության ավելի ցածր տոկոսներով առավելություն, կա՛մ պարզապես ոչ մի առավելություն և «կարկատան»: Դրանից հետո հնարավոր է պատկերացնել, թե քաղաքական ավանդույթների, ինստիտուտների բացակայությամբ, քաղաքական համակարգի չկայացածությամբ երկրում ինչպիսի գործընթաց է բռնկվելու կառավարության ձևավորման հարցում, կառավարող կոալիցիա ձևավորելու հարցում:

Այն դեպքում, երբ Հայաստանն Իսրայել չէ, որ անվտանգային և ինստիտուցիոնալ կայացածությունը թույլ տա մեկ տարում անել երեք կամ չորս արտահերթ ընտրություն, կամ Հայաստանը իր ինստիտուցիոնալ և քաղաքական-մշակութային կայացվածությամբ Բելգիա չէ, որտեղ մի քանի ամիս կարող է չձևավորվել կառավարություն, ինչը, սակայն, չբերի տնտեսական կամ քաղաքական ճգնաժամի: Ընդ որում, ներքաղաքական միտումները գնահատելով, շատ բարդ է ասել, թե Հայաստանը երբ դուրս կգա այդ «կարկատանային» ընտրական արդյունքի ռիսկի գոտուց:

Մյուս կողմից, սակայն, անկասկած է նաև, որ Հայաստանը ռիսկի գոտում է պետականության համար ողնաշարային նշանակության հարցում պատերազմ պարտված ժամանակաշրջանի քաղաքական մեծամասնության գործունեությունը շարունակելու դեպքում էլ, և նոր իշխանության ձևավորման հարցը հրատապ է: Եվ այստեղ է, որ կոնսենսուսային կարող է լինել ժամանակավոր կառավարության լուծումը, երբ խորհրդարանը չի վերածվում «կարկատանի», փոխարենը քաղաքական փոխհամաձայնությամբ ձևավորվում է նոր կառավարությունը, որը բարվոք միջավայրում փորձում է խելքի բերել պետությունն ու հանրությունը, ուշքի բերել բոլորին, ձևավորելով նաև ապագա ընտրության այնպիսի միջավայր, որն այլևս նվազագույնի կհասցնի «կարկատանային» արդյունքի հավանականությունը:

Մեծ հաշվով, թվում է, որ սա այն է, ինչ ասում է 17-ի ձևաչափը: Ամբողջ հшրցն այն է սակայն որ 17-ի ձևաչափը պարտադրում է վարչապետի իր թեկնածուին այն դեպքում երբ երկրի քաղաքшկան գունապնակը չի սկսում ու ավարտվում 17-ի ձևաչшփով հետևաբшր վարչապետի և ժամանակավոր կառшվարության թեկնածության հարցում պետք է լինի լայն փոխհամաձայնություն որ հաջորդիվ երթերով ու ցույցերով փողոց դուրս չգան այլ քաղաքական հայացք ունեցողներ կամ քաղաքшցիական կեցվшծք ունեցողներ:

Ահա այստեղ է, որ անզիջում դիրքը վկայում է այն մասին, որ խնդիրը բոլորովին իրավիճակի հանգուցալուծումը չէ, այլ իշխանություն վերցնելու պատեհությունը: Միաժամանակ այստեղ է նաև, որ կառավարող մեծամшսնությունն էլ պետք է հայտնի իր փոխզիջումային պատրաստակամությունը, չհայտնվելով լոկ իշխանություն պшհելու խնդրի շրջանակում:

Այդ ամենից է որ պետք է հրաժարվել և ձեռնամուխ լինել իսկապես լայն կոնսենսուսով ժամանակավոր կառավшրության և նոր վարչապետի շուրջ համաձայնության, որից հետո ոչ ոք դուրս չի գա փողոց, ամենքը, այդ թվում կառավարությունը, կզբաղվեն իրենց առօրյա գործով անելիքով ամեն մեկն իր տեղում, մինչև կգա ժամանակը և բոլորը կգնան ընտրատեղամասեր:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика