Մի փոքրիկ տղա կար Եվ ահա երբ նա երեք տարեկան էր,հայտնվեց հիվանդանոցում շատ կարևոր վիրահատություն էր սպասում նրան

Մի փոքրիկ տղա կար,անվանենք նրան Սաշա:Եվ ահա երբ նա երեք տարեկան էր,հայտնվեց հիվանդանոցում՝շատ կարևոր վիրահատություն էր սպասում նրան:Վիրահատությունը կատարեցին:Սկզբում նա 4 օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում իսկ հետո պալատ տեղափոխեցին:Թե պատահական թե հատուկ,բայց մանկատան երեխաների հետ մի պալատում պառկեցրեցին:Ճիշտ չի լինի ասել որ նրան նեղացնում էին,բայց մեկ հրում էին,կամ կոմպոտ էին լցնում անկողնու վրա իսկ բուժքույրը հետո բարկանում էր նրա վրա

Ճաշարանում էլ էր դժվար նրա համար: Կարերը շատ էին ցավում:Մինչ նա պատերից բռնելով հասնում էր ճաշարան,ամեն ինչ վերջանում էր:Եվ նա նորից սոված հետ էր գնում:Սաշան շատ երկար մնաց հիվանդ կարերը վատ էին լավանում,հավանաբար նրանից որ պատշաճ խնամք չէր ստանում,միշտ սոված էր մնում

Իսկ գիշերները Սաշան կամաց ձայնով լալիս էր: Իսկ որտե՞ղ էր Սաշայի մայրիկը, կհարցնեք դուք: Նա մայրիկ ուներ լավ խելացի Սակայն նա որոշել էր, որ Սաշան արդեն մեծ է,կկարողանա ինքնուրույն գլուխ հանել, բացի այդ էլ նա փոքր դուստր ուներ՝ 1,5 տարեկան:Դրա համար էլ չէր գալիս հիվանդանոց, չէր խնամում որդուն,չէր կերակրում:Վերջապես մի օր ուրիշ քաղաքից եկավ Սաշայի տատիկը,մոր մայրիկը:Իմանալով երեխայի հիվանդության մասին եկավ նրա մոտ Սաշան շատ էր թուլացել հազիվ էր ժպտում տատիկին:Իսկ տատիկը թաքուն սրբում էր արցունքները

Սաշան չիմացավ,թե տատիկը ինչ էր ասել մայրիկին, բայց նույն օրը հիվանդանոց եկավ մայրիկը,նրան յութ և բանան բերեց: Սաշային տեղափոխեցին առանձին պալատ որտեղ նրան ոչ ոք չէր նեղացնում:Իսկ գիշերն էլ արթնացավ նրանից,որ կողքին ինչ-որ մեկը նստած էր:Բացեց աչքերը իսկ այնտեղ տատիկն էր քնել էր անկողնու կողքի աթոռին։Սաշան ժպտաց տատիկին և քնեց: Այդ օրվանից նա սկսեց արագ ապաքինվել: Մի շաբաթից նրան դուրս գրեցին: Փրկեց երեխային տատիկի հոգատարությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика