Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի վերադառնում ճանապարհին նկատեցիմանկասայլակ տարօրինակն այն էր որ մոտակայքում մեծահասկաներ չկային

Մի քանի օր առաջ աշխատանքից տուն էի վերադառնում որոշեցի այգու միջով անցնել ճանապարհս կրճատելու համար:Պատահաբար մանկասայլակ նկատեցի սակայն տարօրինակն այն էր որ մոտակայքում մեծահասակներ չկային:Մոտեցա և քիչ այն կողմ ծառերի մոտ 1.5-2 տարեկան փոքրիկ աղջնակի տեսա:Երեխան ժպտաց և ձեռքերը մեկնած՝դեպի ինձ վազեց:Բնականաբար ես գրկեցի փոքրիկին և որոշեցի գտնել ծնողներին:Սակայն անհաջող փորձերից հետո ոստիկանություն զանգեցի:Բարեբախտաբար երեխաներիս համար թխվածքաբլիթ և հյութ էի գնել մի քիչ կերակրեցի փոքրիկին ակնհայտ էր որ խեղճը քաղցած է:

Վերջապես եկավ ոստիկանը:Նա ինչ-որ թղթեր լրացրեց հարցեր տվեց իսկ հետո ասաց որ ասեմ իմ հասցեն և հեռախոսահամարը և եթե հնարավոր է,երեխային 2-3 ժամով տանեմ իմ տուն,մինչ պարզ կդառնա նրա ճակատագիրը:Եկա տուն ամուսինս և աղջիկներս զարմացան գրկումս անծանոթ փոքրիկի տեսնելով:Ամբողջ երեկո երեխան մնաց մեր տանը խաղաց իմ դուստրերի հետ:Ի վերջո զանգեցին ոստիկանությունից։Պարզվեց երեխան մոր հետ այգում է եղել:Մայրը հղի էր հանկարծ ուշագնաց է եղել իսկ երեխան հավանաբար մանկասայլակով է խաղացել և հեռու է գնացել:

Անցորդները,ովքեր օգնել են կնոջը չեն իմացել որ նրա հետ երեխա կա:Ուղիղ 15 րոպե անց եկավ երեխայի հայրը:Նա վախից և հուզմունքից դողում էր հանգստացավ միայն այն ժամանակ երբ գրկեց դստերը:Մենք նրան սուրճ հյուրասիրեցինք և թույլ չտվեցինք գնալ մինչ նա լիովին ուշքի եկավ:Նա մեզ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց իսկ մի քանի ժամ անց զանգեց և ասաց որ կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика