Մի օր կնոջ դուռը ծեծեցին Հարստությունը,Հաջողությունը և Սերը և հարցրին, թե իրենցից ում ներս կթողնի. առակ երջանկության մասին, որ կարդալ է պետք

Կինը դուրս եկավ տանից և բակում տեսավ երեք ծերունի սպիտակ երկար մորուքներով:

Նա նրանց չէր ճանաչում բայց ասաց

Ես ձեզ չեմ ճանաչում բայց ճանապարհից եք գալիս հոգնած ու քաղցած կլինեք համեցեք տուն:

Ամուսինդ տանն է-հարցրին նրանք:

Այո-սիրալիր պատասխանեց կինը:

Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն:

Ինչու— զարմացավ կինը — չէ որ դուք միասին եք եկել :

Ծերունիներից մեկն ասաց.

Իմ անունը Հարստություն է նրան Հաջողություն են ասում իսկ երրորդին կոչում են սեր: Մտիր տուն և ամուսնուդ հարցրու թե մեզանից որին նա կուզենար տեսնել իր տանը:

Կինը մտավ տուն և պատմեց ամուսնուն: Ամուսինը ուրախացավ և ասաց կնոջը որ ներս թողնի Հարստությունը վերջապես կհարստանանք բայց կինը հակառակվեց ասելով որ ավելի լավ է տանը հաջողություն լինի որն էլ հարստություն կբերի ու նրանք սկսեցին վիճել:

Նրանք երեխաներ չունեին և տարիներ առաջ մի աղջիկ երեխա էին որդեգրել: Նա լսում էր ծնողներին: Մոտեցավ նրանց ու ասաց « Հայրիկ մայրիկ թող ներս գա Սերը նա իր հետ կբերի և հաջողություն և մենամեծ հարստությունը համերաշխություն»:

Կինը դուրս եկավ և ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն: Նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը զարմացած նայեց նրանց:

Հիշիր մեզ միշտ առաջնորդում է Սերը որտեղ սեր կա այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика