Նախագահը հանդիպել է վարչապետի հետ և ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե նախագահի նստավայրում, ինչպես կարծես թե սովորաբար լինում էր նախագահ-վարչապետ հանդիպումների պարագայում, այլ կառավարությունում: Ասել է թե՝ Արմեն Սարգսյանն է այցելել Նիկոլ Փաշինյանին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հանդիպումը եղել է նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Այդ հանգամանքն էլ թույլ է տալիս կամ հիմք է տալիս դիտարկելու, որ նախագահ-վարչապետ հանդիպումը տեղի է ունեցել թերևս Արմեն Սարգսյանի վերջին օրերի նախաձեռնած հանդիպումների շրջանակում, որ եղել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արարատ Միրզոյանի, Վազգեն Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի հետ: Վերջինիս հանգամանքը ուշադրության է արժանի մասնավորապես հաջորդիվ նրա Մոսկվա այցի և վերադարձից հետո էլ Սյունիքում ռուսական ռազմակայանի տեղակայման գաղափարի շրջանառության մեջ դնելու համատեքստում, եթե դիտարկենք նաև մամուլով հրապարակ բերված վարկածներ Մարուքյանի՝ որպես ժամանակավոր վարչապետի համընդհանուր փոխզիջումային թեկնածու դիտվելու հանգամանքը:

Ի դեպ, հետաքրքիր է այն, որ դեռևս չկա նախագահ Սարգսյանի հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թեև նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ հանդիպման համար դիմել է նաև Առաջին նախագահին: Կամ՝ հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանը մերժել է, և արդյոք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն, այսպես ասած, շարքի ամփոփումն է, եզրահանգումը և այդ շարքի ընթացքում կուտակած տեղեկատվության, մոտեցումների, հնարավոր զարգացումների վերաբերյալ պատկերացումների կամ, այսպես ասած, «կարմիր գծերի» հանրագումա՞րը:

Միևնույն ժամանակ հանդիպման հանգամանքը ուշագրավ է Արմեն Սարգսյանի դիրքորոշման ֆոնին, որ նա արտահայտել է շաբաթներ առաջ և կրկնել օրերս: Խոսքն այն մասին է, որ նախագահ Սարգսյանը վարչապետի հրաժարականի և ժամանակավոր նոր կառավարության ձևավորման կողմնակից է, որը պետք է երկիրը կայունացնի և պատրաստի արտահերթ ընտրության: Ինչ են խոսել այդ թեմայով Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика