Նախազգուշացնող երեք ախտանշան աղիների քաղցկեղի մասին

Աղիների քաղցկեղն այս հիվանդության ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկն է, որի բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից։ Ժամանակին հիվանդությունը չախտորոշելու դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել և հիվանդությունը մահվան ելք կունենա։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել,

պարբերաբար բուժզննում անցնել և անուշադրության չմատնել խնդրի մասին հուշող ախտանշանները, քանի որ միայն այդ դեպքում կհաջողվի ժամանակին հայտնաբերել հիվանդությունը և միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ աղիների քաղցկեղը կարող է դրսևորվել ոչ շատ ակնհայտ ախտանշաններով, ուստի շատերը դրանք անգամ չեն նկատում և հիվանդությունն ախտորոշվում է չափազանց ուշ։ Նման խնդիրներից խուսափելու համար բրիտանական Express պարբերականը ներկայացրել է այս հիվանդության մասին հուշող երեք ախտանշան, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում։

Առհասարակ աղիների քաղցկեղ անվանում են քաղցկեղի բոլոր այն տեսակները, որոնք ախտահարում են հաստ աղիքի տարբեր հատվածները, իսկ երբեմն էլ ուղիղ աղիքը։ Բրիտանացի գիտնականների խոսքով՝ այս հիվանդության ախտանշանները կարող են բավական խաբուսիկ լինել, ուստի շատ հաճախ մարդիկ դրանք չեն նկատում։

Ինչպես նշում են մասնագետները, գոյություն ունի երեք թաքվնած ախտանշան, որոնք կարող են հուշել այս հիվանդության մասին, և դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս ախտորոշմամբ հիվանդների մեծ մասի մոտ առկա են եղել այդ փոփոխությունները, որոնք, սակայն, անգամ նկատվելու դեպքում վերագրվել են այլ խնդիներին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հիվանդության դեպքում նկատվող առաջին ախտանշանն աղիների աշխատանքի փոփոխությունն է, որի դեպքում դեֆեկացիան ավելի հաճախ է տեղի ունենում, իսկ կղանքն ավելի թույլ է լինում։ Բացի այդ, հաճախ անտեսվում է նաև կղանքի մեջ արյան առկայությունը, ինչի հետևանքով այն մուգ կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ է ստանում։ «Աղիների քաղցկեղի երեք հիմնական ախտանշաններն են՝ կղանքում արյան առկայությունը, աղիների աշխատանքի փոփոխությունն ու որովայնի ցավերը», — նշում են Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության մասնագետները։

Ինչպես բացատրում են փորձագետները, աղիների քաղցկեղի մասին հուշող այս ախտանշաննորը հաճախ անտեսվում են, քանի որ նման ախտանշաններով են ուղեկցվում նաև մի շարք այլ հիվանդություններ, որոնք այդքան վտանգավոր չեն։ Դրանք իսկապես կարող են պայմանավորված լինել այլ խնդիրներով, ուստի խուճապի մատնվել պետք չէ։ Սակայն, այնուամենայնիվ, քաղցկեղի հավանականությունը նույնպես չի կարելի անտեսել, ուստի եթե դրանք շարունակում են անհանգստացնել անկախ ձեռնարկված միջոցներից, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика