Նախնական տեղեկություն ստացել եմ,որ հնարավոր է լինի նման հանդիպում քննարկվելու է արտահերթ ընտրությունների հարցը Լիլիթ Մակունցը Ծառուկյան Փաշինյան հանդիպման մասին

Նախնական տեղեկություն ստացել եմ,որ հնարավոր է լինի նման հանդիպում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ մամուլի հրապարակումներին:

Ես որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, նախնական տեղեկություն ստացել եմ,որ հնարավոր է լինի նման հանդիպում:Առայժմ արարողակարգից, ժամի մասին հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա Խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե հանդիպումը տեղի ունենա, օրակարգում լինելու է հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության հնարավոր հանդիպմանը, Լիլիթ Մակունցը նշեց.Իմ տեղեկություններով հնարավոր է հանդիպում լինի բոլոր 3 խմբակցություների ղեկավարների հետ:Առայժմ ես ինքս որևէ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика