Ներկայացնում ենք զովացնող ու շատ օգտակար ըմպելիքներ, որոնք ոչ միայն օգնում են դիմակայել շոգ եղանակին, այլև նպաստում են ավելորդ ճարպերի այրմանը

Ամռանը շոգ եղանակի դեմ պայքարի և ինքնազգացողության բարելավման համար մարդիկ սովորաբար զովացուցիչ ըմպելիքներ են խմում, սակայն տարածված հյութերն ու գազավորված ըմպելիքները շատ հաճախ նպաստում են քաշի ավելացմանը, ինչն առանց այն էլ բավական տարածված խնդիր է։ Սակայն քչերին է հայտնի, որ կան զովացնող ու շատ օգտակար ըմպելիքներ, որոնք ոչ միայն օգնում են դիմակայել շոգ եղանակին, այլև նպաստում են ավելորդ ճարպերի այրմանը։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը՝ հղում անելով Times Now ամսագրին, մասնագետները հաճախ են նշում, որ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի լավագույն միջոցը ֆիզիկական վարժությունների և կենսակերպի ու սննդակարգի փոփոխության համադրությունն է, ուստի կազմվածքը կարգի բերելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել կենսակերպը։ Այդ արդյունավետ փոփոխություններից մեկն ավելի շատ հեղուկի գործածությունն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը խմել ըմպելիքներ, որոնք շատ օգտակար են ու օգնում են նվազեցնել որովայնի ճարպաշերտերը։

Ջուր Ավելի շատ ջուր խմելը քաշի ավելացման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է։ Այն զգալի տեղ է գրավում ստամոքսում` օգնելով խուսափել ավելորդ մթերքի գործածությունից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սառը ջուր խմող մարդկանց օրգանիզմը հանգստի ժամանակ ավելի շատ էներգիա է վատնում։

Խնձորի քացախով ըմպելիք Այս ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է մի բաժակ ջրին ավելացնել երեք ճաշի գդալ բնական խնձորի քացախ։ Քացախաթթուն խթանում է մարսողությունը, արագացնում է ճարպերի այրման գործընթացը և ճնշում է ախորժակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քացախաթթուն օգնում է կանխել քաշի ավելացումը` նվազեցնելով լյարդում և որովայնի հատվածում ճարպի կուտակումը։

Կանաչ թեյ Ավելորդ քաշի դեմ պայքարի ամենաօգտակար ու արդյունավետ զովացնող ըմպելիքներից մեկը կանաչ թեյն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս ըմպելիքը պարունակում է հզոր հակաօքսիդանտ` էպիգալոկատեխին գալատը (EGCG), որն օժտված է ճարպերի այրումը խթանող ու նյութափոխանակությունն արագացնող հատկություններով։ Բացի այդ, կանաչ թեյը պարունակում է նաև կոֆեին, որն էներգիա է հաղորդում և բարձրացնում է աշխատունակությունը մարզումների ժամանակ` դրանով իսկ նպաստելով քաշի նվազմանը։

Կիտրոնով ջուր Ժամանակ առ ժամանակ մի բաժակ կիտրոնով գոլ ջուր խմելը ևս կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ։ Այս ցիտրուսային միրգը հարուստ է վիտամին С-ով և այլ օգտակար նյութերով, որոնք պայքարում են բորբոքումների դեմ, պահպանում են սրտամկանի առողջությունը, նվազեցնում են առողջական խնդիրների զարգացման հավանականությունն ու նպաստում են ճարպի մակարդակի նվազմանը։ Հակացուցումների բացակայության դեպքում կիտրոնի շերտերով կարելի է սմուզի պատրաստել, ինչն էլ ավելի օգտակար կլինի։ Նման ըմպելիքը կպարունակի լուծվող մանրաթելեր, ինչի շնորհիվ կբարելավի մարսողությունը։

Կոճապղպեղով թեյ Այս ըմպելիքն օգնում է բուժել մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ սրտխառնոցը, մրսածությունն ու արթրիտները։ Բացի այդ, այն նաև արագացնում է նյութափոխանակությունն ու նվազեցնում է ախորժակը, ինչը նպաստում է քաշի նվազմանը։ Բարձր կալորիականություն ունեցող ըմպելիքների փոխարեն կոճապղպեղով թեյ խմելը կօգնի նվազեցնել որովայնի ճարպաշերտերն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика