Ներկայացնում ենք մաշկի չորության հիմնական պատճառները և թե ինչպես խուսափել այս խնդրից

Մաշկի չորությունը շատ տարածված խնդիր է, որի դեմ պայքարի համար կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները տարեկան հազարավոր խոնավացնող միոցներ են թողարկում։ Այս խնդրից ազատվելու համար սովորաբար մարդիկ կիրառում են վերոնշյալ կոսմետիկ միջոցները, սակայն մասնագետները հաճախ են նշում, որ խնդրից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է ազատվել դրա առաջացման պատճառից։ Մասնագետները ներկայացրել են մաշկի չորության հիմնական պատճառները, որոնցից խուսափելը կօգնի ազատվել նաև այս տհաճ խնդրից։

Տաք ջրի ազդեցություն Տաք ջրով ցնցուղը կամ լոգանքը շատ հաճելի ու հանգստացնող պրոցեդուրա է, սակայն այն կարող է վտանգավոր լինել մաշկի համար՝ դառնալով չորության ու քորի պատճառ։ Տաք ջուրը հատկապես բացասաբար է անդրադառնում մաշկի վրա տարվա ցուրտ եղանակներին, ուստի մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է զգոն լինել։

Օրգանիզմի ջրազրկում Մարդու օրգանիզմը մոտ 60 տոկոսով բաղկացած է ջրից, ուստի բավարար քանակությամբ ջուր չօգտագործելը միշտ իր բացասական ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա։ Օրվա ընթացքում քիչ քանակությամբ ջուր խմելու դեպքում առաջին հերթին տուժում է մաշկը, որը կարող է չորանալ և պատվել վաղաժամ կնճիռներով։

Մաշկի սխալ խոնավացում Մաշկի խոնավացումը շատ կարևոր է, սակայն խոնավացնող միջոցների ընտրության ժամանակ հարկավոր է շատ ուշադիր լինել։ Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ խոնավացնող քսուքներ, լոսյոններ, դիմակներ և այլ կոսմետիկ միջոցներ, սակայն դրանցից շատերը կարող են նախատեսված չլինել մաշկի այս կամ այն տեսակի համար կամ պարունակել վնասակար ծանր բաղադրիչներ, որոնք կվատթարացնեն մաշկի վիճակը։ Նման միջոցների ընտրության ժամանակ հարկավոր է հաշվի առնել մաշկի տեսակն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթանալ տվյալ միջոցի բաղադրությանը։

Ալկոհոլի գործածություն Ալկհոլային ըմպելիքներն էլ ավելի են ջրազրկում օրգանիզմը, ինչը հանգեցնում է մաշկի չորության։ Սա է պատճառը, որ հարկավոր է խուսափել ալկոհոլային ըմպելիքներից, իսկ նման ըմպլիքներ ընդունելու անհրաժեշտության դեպքում ոգելից խմիչքի յուրաքանչյուր չափաբաժնից հետո անպայման մի բաժակ ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика