Ներկայացնում ենք ոտնաթաթի ցավոտ կոշտուկներից ազատվելու հինգ ժողովրդական դեղամիջոցի բաղադրատոմս

Ոտնաթաթերին չոր կոշտուկների (мозоль) առաջացումը միշտ ուղեկցվում է ցավոտ զգացողություններով, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանցից։ Կոշտուկները նորագոյացություններ են, որոնք առաջանում են վերնամաշկի կոշտացման հետևանքով։

Նման խնդրի զարգացման պատճառ է հանդիսանում անհարմար կոշիկը, պարբերաբար շփումը որևէ բանի հետ կամ ճնշումը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, և հենց սա է պատճառը, որ դրանք բավական տարածված են։ Գոյություն ունեն կոշտուկների դեմ պայքարի համար նախատեսված հատուկ սպեղանիներ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց բաղադրիչների պատճառով կողմնակի խնդիրներ են առաջացնում,
սակայն, բարեբախտաբար, կան նաև բուժման բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև չեն առաջացնում կողմնակի խնդիրներ։ Med2.ru կայքը ներկայացրել է հինգ ժողովրդական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտնաթաթի ցավոտ կոշտուկներից։

1-ին բաղադրատոմսը. Ոտքերի մաշկը գոլորշիով փափկեցնել և լավ չորացնել, այնուհետև թուզը կիսել, դնել կոշտուկին, ամրացնել ու թողնել ամբողջ գիշեր։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր, մինչև կոշտուկը պոկվի։ Կարելի է նաև թուզը մանրացնել, դնել այդ զանգվածը կոշտուկին և ամրացնել վիրակապով։

2-րդ բաղադրատոմսը. Քնելուց առաջ ոտքերի մաշկը գոլորշիով լավ փափկեցնել, այնուհետև կիտրոնի կեղևը մի փոքր պտղամսով ամրացնել կոշտուկին ու թողնել ամբողջ գիշեր։ Պրոցեդուրան կրկնել 2-3 օր, այնուհետև մաշկը կրկին փափկեցնել գոլորշիով և փորձել զգուշորեն հեռացնել կոշտուկը։

3-րդ բաղադրատոմսը. Սոխի կեղևները լցնել տարայի մեջ և ավելացնել այնքան քացախ, որնքան հարկավոր է կեղևներն ամբողջությամբ ծածկելու համար։ Տարան ծածկել անջրաթափանց թղթով և ամրացնել, որպեսզի այն չբացվի, այնուհետև երկու շաբաթ թրմել դեղամիջոցը սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Երկու շաբաթ անց սոխի կեղևները դուրս բերել տարայից և թողնել մի փոքր չորանան, այնուհետև 2-3 մմ հաստությամբ շերտերը դնել կոշտուկի վրա, շուրջը մաշկին վազելին քսել, ամրացնել կեղևները և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան մաշկը տաք գոլորշիով փափկեցնել և փորձել զգուշորեն կոշտուկը հեռացնել։ Եթե այն չանջատվի առողջ մաշկից, ապա պրոցեդուրան հարկավոր է կրկնել։

4-րդ բաղադրատոմսը. Սոխը մաքրել, բաժանել երկու մասի, դնել բաժակի մեջ և բաժակը լցնել քացախով։ Սոխով ու քացախով լի բաժակը մեկ օր թողնել որևէ տաք տեղում, այնուհետև սոխի թերթիկներն առանձնացնել և առավոտյան ու երեկոյան մեկական թերթիկ դնել կոշտուկին՝ ամրացնելով մաքուր կտորով։

5-րդ բաղադրատոմսը. Սալորաչիրը եռման կաթի մեջ փափկեցնել, հանել կորիզը, այնուհետև տաք վիճակում ամրացնել փափկած չորամիրգը կոշտուկին։ Երբ այն սառչի, դեն նետել և դնել նորը։ Կրկնել այս պրոցեդուրան այնքան, որքան հնարավոր է։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика