Ներկայացնում ենք վահանաձև գեղձի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանշանները

Վահանաձև գեղձի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր ու տարածված տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է, քանի որ բուժման արդյունավետությունը սովորաբար կախված է լինում վաղ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, որ հիվանդությունը զարգացման վաղ փուլերում հայտնաբերելը հաճախ բավական բարդ է լինում, քանի որ մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում դրա մասին նախազգուշացնող ախտանշաններին։

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դինա Սակաևայի խոսքով՝ քաղցկեղի այս տեսակի մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը կարող է լինել կոկորդում գնդիկի առկայության զգացողությունը, սակայն այն միակը չէ։ Ինչպես նշել է Սակաևան kp.ru-ի հետ զրուցում, այս հիվանդությունը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ակնհայտ ախտանշանի, ինչի հետևանքով էլ այն վաղ փուլերում հայտնաբերելն այդքան էլ հեշտ չի լինում։

«Վահանագեղձի քաղցկեղը կարող է որևէ կերպ չդրսևորվել զարգացման վաղ փուլերում, իսկ ախտանշաններն ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում։ Եթե դրանք պահպանվում են երկու շաբաթ և ավելի, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին», — նշում է մասնագետը։ Նրա խոսքով՝ հիվանդության մասին հուշող ախտանշան կարող է լինել կոկորդում օտար մարմնի առկայության զգացողությունը, սակայն սա արդեն խոսում է բավական զարգացած խնդրի մասին, ուստի բուժման բարեհաջող ընթացքի համար հարկավոր է ախտորոշել հիվանդությունը մինչ այս ախտանշանի ի հայտ գալը։

Վահանագեղձի քաղցկեղի ամենավաղ ախտանշաններից մեկը կարող է լինել օրգանի վրա փոքրիկ հանգույցի առաջացումը։ Ինչպես նշում է բժիշկը, հանգույցը նկատելի է լինում մաշկի տակ և մի կողմից մի փոքր ցցված է լինում։ Ժամանակի ընթացքում այն մեծանում է և ավելի է պնդանում։ Բացի այդ, կարող են մեծանալ նաև պարանոցի հատվածում գտնվող ավշային հանգույցները, ուստի նման ախտանշանները չի կարելի անուշադրության մատնել։

Այնուամենայնիվ վերոնշյալ փոփոխություններից բացի այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով։ Դրանց շարքին են դասվում ձայնի խռպոտությունն ու արտասովոր փոփոխությունը, հազը, հևոցը, դժվարացած շնչառությունը, կոկորդի քորն ու տհաճ զգացողությունները, ինչպես նաև ցավը, որը պարբերաբար ի հայտ է գալիս կոկորդի հատվածում։ Սակաևան նախազգուշացնում է, որ այս ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս հիվանդության զարգացման ուշ փուլերում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու անուշադրության չմատնել հիվանդության հիմնական վաղ ախտանշանները։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика