Նիկոլը հոգեբшնորեն մшրդկшնց մեջ մտել է խղճի զգացումով Արթուր Վшնեցյшն

Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և այսօր մի հատ նոր թեզ է գցել, որը ես կանվանեմ սիկյանություն։ Այս մասին այսօր հացադուլավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ասում է՝ հանրությունը չողջունեց ընդդիմության պահանջը իմ հրաժարականի, դրա համար ես չեմ ուզում հրաժարական տամ։ Սա հերթական սև ու սպիտակի բաժանումն է, սա հերթական նախկին-ներկա բաժանումն է, այսինքն էլի հանրությունը կիսում է ասում է, որ կան իմ հրաժարական պահանջողները և կան իմ հրաժարական չպահանջողները, բայց հարցը դրա մեջ չի ու ինքը դեռ կարողանում է խաբել

Նիկոլը հոգեբանորեն մարդկանց մեջ մտել է խղճի զգացումով, ինքը մեղկ ա, ինքը միշտ մեղկ ш էն որ ասեց նախապատրաստվում էին ինձ սպաներին, ինքը շատ լավ գիտեր, որ ոչ մեկ չէր նախապատրասվում իրեն սպանել, տարան մի օրով նստացրեցին, ոչ մի ապացույց չբերեցին, արդեն 7-8 օր անցել է, մի հատ չեն կանչել քննության, մի հատ քննչական գործողություն չեն արել ոչ մի բան չեն արել այսինքն նպատակը որն էր, որ խղճահարություն ստեղծեր, որ եկան կառավարությունը գրավեցին, առանձնատունը գրավեցին, հիմա էլ իրեն ուզում էին սպանեին։ էս մարդը չի հասկացել, որ ինքը պետք է ընդդիմադիրի դերից դուրս գա և դառնա պետական գործիչ։ Խաբում է, արդեն ամոթ ա, մենք անընդհատ խոսում ենք մի մարդու մասին, ով մեր երկիրը տարել կործանել ա»,- ասաց Վանեցյանը

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика