Նորածնի մայրը օդանավի բոլոր ուղևորներին մի գրություն փոխանցեց Դա այնքան հաճելի և նույնիսկ անհավատալի էր

Թվում է, թե մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ում նյարդայնացնում են աղմկոտ երեխաները հասարակական վայրերում, և նրանց, ովքեր ըմբռնումով են վերաբերվում դրան։ Սակայն և՛ նրանք, և՛ մյուսները կհամաձայնեն, որ առաջին հերթին կարևոր է չափահասի արձագանքը: Եթե նա փորձում է հանգստացնել երեխային, բայց դա չի ստացվում, ապա մի՞թե կարելի է մեղադրել ծնողին։

Հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Հարավային Կորեայից ԱՄՆ թռչող ինքնաթիռի ուղևորների հետ։ Ուղևորների թվում կար մի երիտասարդ կին, չորս ամսական նորածին երեխա և նրա մայրը: Բոլորը միասին Սեուլից Սան Ֆրանցիսկո էին թռչում, և երեխայի համար այդ թռիչքը առաջինն էր: Մոտ երկու հարյուր ուղևորներին սիրաշահելու համար մայրիկը բաժանեց քաղցրավենիք, ականջի խցաններ և մի հուզիչ նամակ պարունակող փաթեթներ։

«Բարև, ես Ջունվուն եմ, և ես 4 ամսեկան եմ։ Այսօր ես ԱՄՆ եմ մեկնում մորս ու տատիկիս հետ, որպեսզի տեսնվեմ հորաքրոջս հետ։Ես մի քիչ նյարդայնանում եմ, քանի որ սա իմ առաջին թռիչքն է, ինչը նշանակում է, որ ես կարող է լաց լինեմ և շատ աղմուկ ստեղծեմ: Ես կփորձեմ հանգիստ պահել ինձ, բայց չեմ կարող դա խոստանալ։ Խնդրում եմ ներել ինձ: Իմ մայրը պատրաստել է ձեզ համար մի փոքր տոպրակ, այնտեղ դուք կարող եք գտնել կոնֆետներ և ականջի խցաններ: Վայելե՛ք ձեր ճամփորդությունը»:- ասվում էր նամակում:

Այս պատմությունը հրապարակել է օդանավի ուղևորներից մեկը, և այն անմիջապես վիրուսային է դարձել։ Սակայն համացանցի օգտատերերը տարբեր կերպ են վերաբերվել դրան: Ինչ-որ մեկին դա զայրացրել է, իսկ ինչ-որ մեկին անկեղծորեն շոյել է։ «Հավանաբար, դա շատ հաճելի էր։ Հավաքել 200 տոպրակներ երեխան ձեռքին: Դա այնքան մեծ աշխատանք է»- գրում էին ոմանք։

«Սա լավ ժեստ է, բայց մարդիկ պետք է ըմբռնումով մոտենան, այլ ոչ թե ստիպեն ծնողներին զգալ իրենց անհարմար: Մենք բոլորս մի ժամանակ երեխաներ ենք եղել» — մեկնաբանել են մյուսները։ Որոշ մարդկանց էլ դա շատ տխրեցրել է -«Դա տխուր է։ Նա չպետք է այդպես աներ։ Մարդիկ իրենք պետք է ըմբռնումով մոտենանք դրան»։ Սակայն մոր մտավախություններն իզուր էին:

Ամբողջ 9 ժամվա ընթացքում երեխան ոչ մի անգամ չի արտասվել։ Հոդվածի հեղինակը նույնպես կիսվել է իր կարծիքով ‘’Մոր ժեստը շատ հուզիչ է։ Դուք գիտեք, երբ դուք ունեք երեխաներ, դուք կարող եք սպասել ինչի ասես: Բայց փոքրիկը նույնիսկ ձայն չհանեց»։ Առաջին անգամ եմ տեսնում, որ այդքան հոգ տանեն ուրիշների հարմարավետության մասին։ Մյուս կողմից, ցանկացած ադեկվադ մարդ պետք է հասկանա, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ նորածինների հետ: Իսկ ի՞նչ եք մտածում այդ մասին դուք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика