Նոր տեսակի հիվանդության առաջի դեպքն է գրանցվել Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ,ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ:Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունն ամբողջությամբ հայտնի չի,սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ:Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ

Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը,մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:Հուսամ փոքրիկն արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:Մյուս բոլորին թե մեծահասակներին,թե՛փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը միշտ կրել դիմակ,հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը։Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար»

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика