Շատ համեղ ուտեստ հնդկաձավարով և սնկով

Մատուցվում է՝ անմիջապես։ Նախն. ժամանակ՝ 10 րոպե։ Պատրաստման ժամանակ՝ 20-23 րոպե։

Բաղադրիչներ

  • սունկ շամպինիոն – 500 գր
  • սոխ – 2 գլուխ
  • գազար – 1 հատ
  • ձիթայուղ – 1 ճ/գդ
  • հնդկաձավար (гречка) – 250 գր
  • լոռամրգի (клюква)
  • աղ
  • պղպեղ սև

Պատրաստման եղանակ Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։ Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։

Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։ Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։ Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика