Շոգ եղանակներին մոծակներների խայթոցները բավական հաճախակի բնույթ են կրում պետք է իմանալ ինչ վտանգավոր խնդիրների պատճառ կարող է դառնալ դա

Տարվա շոգ եղանակներին մոծակներներն ակտիվանում են, ինչի հետևանքով խայթոցները բավական հաճախակի բնույթ են կրում։ Որպես կանոն մարդիկ նման խայթոցները չեն համարում լուրջ խնդիր և սովորաբար միջոցներ են ձեռնարկում միայն դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններից ազատվելու համար սակայն մոծակները կարող են բավական լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ ինչի մասին քչերը գիտեն։

Բժիշկ-մաշկաբան Լարիսա Ալեքսեևան Sputnik-ի հետ զրույցում նշել է թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել մոծակի խայթոցը։ Մասնագետի խոսքով սովորաբար մոծակի խայթոցն իսկապես վտանգավոր չէ սակայն երբեմն օրգանիզմի անհատական գերզգայունությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ որոնց դեպքում հարկավոր է դիմել բժշկին։ «Եթե մոծակը խայթել է կոպի կամ աչքի հատվածում ապա երբեմն կարող է զարգանալ անաֆիլակտիկ շոկ» — նախազգուշացնում է Ալեքսեևան նշելով որ շոկի մասին կարող են հուշել թուլությունը այտուցվածությունը գիտակցության մթագնումն ու շնչառության վատթարացումը։

Մասնագետի խոսքով խայթոցից հետո նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին։ Բացի այդ որոշ դեպքերում խայթոցի հատվածում մաշկը կարող է սաստիկ այտուցվել և պատվել բշտիկներով։ Նման դեպքերում հարկավոր է անպայման հզոր հակահիստամինային դեղամիջոց ընդունել և անմիջապես շտապօգնություն կանչել լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Վտանգավոր խնդիրների բացակայության դեպքում մոծակի խայթոցի հետևանքով առաջացող միակ բարդությունը սովորաբար լինում են մաշկի կարմրածությունն ու սաստիկ քորը իսկ այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մաշկաբանը խորհուրդ է տալիս պարզապես մաշկին սառը կոմպրես դնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика