Որն է ամենաօգտակար ընկույզը

Պիստակը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային առողջության վրա՝զգալիորեն կրճատելով բորբոքային գործընթացներն օրգանիզմում:Փեն-Սթեյթ համալսարանի կենսաբանները պնդում են, որ պիստակը օժտված է պոտենցիալով՝ ընդդեմ սրտի գործառույթի վնասման:Այն պարունակում է շատ կարևոր սննդանյութեր՝նշում են ամերիկացի բժիշկները,որոնք ուսումնասիրել են պիստակի օգտագործման ազդեցությունը 30-70 տարեկան մարդկանց վրա:

Բժիշկները վերահսկել են խոլեստերինի,լիպիդների,լիպոպրոտեինների մակարդակը փորձի մասնակիցների արյան մեջ,նրանց զարկերակային ճնշումը,սրտի ռիթմը և արյան հոսքը զարկերակներում:Չափվել է նաև բորբոքային մարկերների ակտիվությունը: Ամենօրյա սննդակարգին պիստակ ավելացնելը նպաստել է արյան մեջ խոլեստերինի,վնասակար ճարպերի,շաքարի,ճնշման զգալի նվազեցմանը նաև նվազեցրել է բորբոքումը բջջային մակարդակում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика