Որոնք են կոկորդի քացկեղի աղտանշանները որոնք սխալմամբ վերագրվում են այլ հիվանդությունների

Կոկորդի քաղցկեղը,ինչպես և քաղցկեղի ցանկացած այլ տեսակ շատ վտանգավոր է և ժամանակին չհայտնաբերելու միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է մահվան ելք ունենալ Մասնագետների խոսքով՝այս հիվանդությունը զարգանում է երբ կոկորդի հյուսվածքներում գենետիկական մուտացիաներ են տեղի ունենում, սակայն առ այսօր պարզ չէ՝ինչը կարող է դառնալ նման մուտացիաների պատճառ։ Սա այն հիվանդություններից է,որի բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից ուստի դրա զարգացման մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։Ինչպես նշում են Cancer Research UK-ի մասնագետները,քաղցկեղի այս տեսակը կարող է բավական երկար ժամանակ չդրսևորվել որևէ ակնհայտ ախտանշանով,ինչի պատճառով հիվանդությունը շատ դեպքերում ախտորոշվում է չափազանց ուշ և բուժումն արդյունավետ չի լինում։Միևնույն ժամանակ այն կարող առաջացնել մի շարք ոչ շատ ակնհայտ ախտանշաններ որոնք,սակայն որպես կանոն վերագրվում են այլ խնդիրներին։Հենց սա է պատճառը որ այս հիվանդությունը բավական դժվար է ախտորոշվում և հաճախ լուրջ բարդություններ է առաջացնում։

Կոկորդի քաղցկեղի ախտանշանների մեծ մասը բնորոշ չեն քաղցկեղին,ուստի դրանց ի հայտ գալու դեպքում սովորաբար ուսումնասիրվում է այլ ավելի տարածված խնդիրների առկայությունը ընդգծում են ուռուցքաբանները՝նշելով որ այս հիվանդության ախտանշանները բավական նման են սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային ինֆեկցիաների ախտանշաներին ինչի հետևանքով դրանք սովորաբար վերագրվում են հենց այս խանգարումներին։«Կոկորդի քաղցկեղի ախտանշանների շարքին կարող են դասվել հազը կոկորդի ցավը,ձայնի խռպոտությունը,պարանոցի ավշային հանգույցների այտուցվածությունը» նշում են փորձագետները։ Նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր հետևել օրգանիզմի ընդհանուր վիճակին և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկին։ Սակայն կան նաև այլ ախտանշանները որոնք նման են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների ախտանշաներին բայց պայմանավորված են կոկորդի քաղցկեղով և կարող են շատ վտանգավոր լինել։Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել ուռուցքաբանին հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։Այդ ախտանշանների շարքին են դասվում:

Ականջի ցավը Կոկորդի քաղցկեղի մասին հուշող ախտանշաններից մեկն ականջի ցավն է,որի դեպքում ցավոտ զգացողությունները սովորաբար տարածվում են միայն մի ականջի հատվածում։Այս վտանգավոր հիվանդությամբ պայմանավորված ցավը կարող է լինել մշտական կամ ի հայտ գալ ժամանակ առ ժամանակ։Իր բնույթով այն կարող է լինել ինչպես բութ,այնպես էլ սուր կամ այրող։Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների առկայությունը հաստատելու կամ բացառելու համար հարկավոր է հետևել ցավի տևողությանը։Եթե անբացատրելի տհաճ զգացողությունները պահպանվում են ավելի քան երկու շաբաթ ապա հարկավոր է դիմել մասնագետին,քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել քաղցկեղով։

Կլման ակտի խանգարումները Սնունդը կուլ տալու հետ կապված խնդիրները կարող են լինել քաղցկեղի այս տեսակի ամենավաղ ախտանշաններից մեկը։Այս ախտանշանն ի հայտ է գալիս այն ժամանակ,երբ շուրթերը լեզուն կամ կոկորդի մկանները հիվանդության ազդեցության հետևանքով չեն կարողանում ինչպես հարկն է կատարել կլման գործընթացը։Եթե ուտելու կամ խմելու ընթացքում նկատվում է շնչահեղձություն կամ հազ,ապա խնդիրը կարող է հուշել կոկորդի քաղցկեղով պայմանավորված դիսֆագիայի մասին։Այս դեպքում ևս հարկավոր է ուշադրություն դարձնել ախտանշանի տևողությանը քանի որ այս գործոնը կարող է հուշել անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին։

Axbjw68

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика