Որովայնի ցավի տեսակներ որոնք չի կարելի անտեսել

Որովայնի ցավերը որպես կանոն պայմանավորված են լինում մարսողական որոշակի խնդիրներով, ուստի դրանք մեղմելու համար մարդիկ առաջին հերթին կարգավորում են մարսողությունը կամ ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ,սակայն լինում են դեպքեր,երբ ցավը հուշում է շատ վտանգավոր հիվանդությունների մասին որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։Բժիշկ կոլոպրոկտոլոգ վիրաբույժ Բադմա Բաշանկաևը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում նշել է որովայնի ցավի այն տեսակները, որոնք չի կարելի անտեսել, ինչպես նաև ոչ մի դեպքում չի կարելի մեղմել ցավազրկող դեղորայքով

Մասնագետի խոսքով՝առաջին հերթին չի կարելի անուշադրության մատնել ցավը,որը չի մեղմվում ավելի քան երեք ժամ։Եթե ցավն աստիճանաբար ուժգնանում է,ուղեկցվում է բարձր ջերմությամբ թուլությամբ ու տեսողության մթագնումով ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։Սակայն ցավի բնույթից բացի հարկավոր է ուշադրություն դարձնել նաև դրա տեղակայմանը։Բաշանկաևի խոսքով ցավի առաջին տեսակը որը չի կարելի անուշադրության մատնել արևային հյուսակի հատվածի ցավն է։Նման ցավը հաճախ պայմանավորված է լինում խոցով կամ ստամոքսի թափածակմամբ։Այս հիվանդության դեպքում ցավերն առաջանում են քաղցած ժամանակ։ Որոշ դեպքերում խնդիրը զարգանում է բավական արագ և առանց ախտանշանների

Մասնագետի խոսքով`խոցերի դեպքում ցավը սաստիկ է լինում և ծակող,ուստի սովորաբար մարդը նոպաների ժամանակ կտրուկ կռանում է և գունատվում։Հարկ է հիշել,որ խոցով պայմանավորված ցավի դեպքում չի կարելի ցավազրկող դեղամիջոց ընդունել,քանի որ դեղորայքը փոխում է հիվանդության կլինիկական պատկերը թույլ չտալով մասնագետին հստակ տեսնել խնդիրը։Բացի այդ շատ վտանգավոր կարող է լինել որովայնին ջերմակ դնելն,ուստի այս պրոցեդուրայից հարկավոր է խուսափել

Ցավի մյուս տեսակը,որը չի կարելի անտեսել,որովայնի ինտենսիվ ցավն է որը չունի հստակ տեղայնացում։Առավել հաճախ նման ցավը հուշում է ենթաստամոքսային գեղձի բորբոքման մասին որը զարգանում է սննդակարգին չհետևելու կամ մեծ քանակությամբ յուղոտ մթերք ու ալկոհոլ օգտագործելու դեպքում

Բացի այդ շատ վտանգավոր կարող է լինել նաև աջ կողատակի ցավը։Բանն այն է,որ որովայնի այս հատվածի ծակող ցավը վկայում է խոլեսցիստիտի մասին որն անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել

Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել նաև պորտից աջ գտնվող հատվածի ցավը։Մասնագետի խոսքով սա որովայնի ցավի ամենավտանգավոր տեսակն է,քանի որ սովորաբար պայմանավորված է լինում կույր աղիքի որդանման ելունի բորբոքմամբ։Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին,այլապես բորբոքումը կարող է տարածվել և ախտահարել նաև հարակից օրգանները

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика