Որ տարածված մթերքն է նպաստում քաղցկեղի զարգացմանը

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, ուստի այս հիվանդությունը կանխարգելելն ու դրա զարգացմանը նպաստող գործոններից խուսափելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Ուռուցքաբան Իվան Կարասևը ներկայացրել է մի տարածված մթերք, որը կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Ինչպես գրում է actualnews.org կայքը, խոսքը արևածաղկի զտված ձեթի մասին է, որից խորհուրդ է տրվում խուսափել։ Մասնագետի խոսքով՝ զտումից հետո յուղը ենթարկվում է հեքսանի ու բենզինի ազդեցությանը, որոնք մթերքից ամբողջությամբ հնարավոր չէ դուրս բերել։

Միևնույն ժամանակ բարձր ջերմաստիճանի պայմաններում այս յուղի մեջ կարող են առաջանալ քաղցկեղածին տարրեր, որոնք ներծծվում են սննդի մեջ ու հայտնվում օրգանիզմում։ Այս յուղի գործածության հետևանքով օրգանիզմում տրանսճարպերի մակարդակն ավելի ու ավելի է բարձրանում, իսկ դրանք կարող են դառնալ տարատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման պատճառ։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս արևածաղկի յուղը փոխարինել ձիթայուղով։ Ձիթապտղի յուղի մեջ հակաօքսիդանտների պարունակությունն ավելի բարձր է, իսկ այս տարրերը կանխում են չարորակ նորագոյացությունների առաջացումը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика