Չեք էլ պատկերացնում ամենահասանելի կանաչին որքան շատ օգտակար հատկություններ ունի

Գոյություն ունի ռեհանի 6 տեսակ, բոլորն էլ օժտված են սպեցիֆիկ հաճելի բույրով: Ռեհանն ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ: Բետա-կարոտինը այն հակաօքսիդանտներից մեկն է, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի: Այն կանխարգելում է խոլեստերինի օքսիդացումը և պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները: Ռեհանը կանխարգելում է ռևմատոիդ արթրիտը, ասթման, օստեոարթրիտը: Ռեհանը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի ու առողջության համար:

Բնական հակաբիոտիկ Համաձայն գիտական հետազոտությունների արդյունքներին, ռեհանը լավացնում է իմունային համակարգը: Այն օժտված է հզոր հականեխիչ ու հակաբակտերիալ հատկություններով, և այդ կերպ բուժում է տարբեր բակտերիալ ինֆեկցիաներ:

Պաշտպանում է մեր սիրտն ու անոթները Ռեհանը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B6 և մագնիում: Մագնիումը կանխարգելում է սրտի պրիստուպները և ամրացնում սրտանոթային համակարգը: Վիտամին B6-ը կանխարգելում է վնասակար տարրերի կուտակումը: Բացի այդ, այս բույսը նվազեցնում է առիթմիայի առաջացումը և ապահովում է մկանների թուլացում:

Ռեհանը խոհարարության մեջ Ռեհանն անփոխարինելի համեմունք է աշխարհի տարբեր խոհանոցներում: Այն հիանալի համադրվում է բազմաթիվ ուտեստների հետ: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ ռեհանը պետք է ավելացնել ուտեստներին պատրաստման ամենավերջին փուլում, որպեսզի այն պահպանի համը:

Խորհուրդ ենք տալիս օգտագործել թարմ ռեհան, որ բույրն ավելի ուժեղ լինի: Ռեհանով թեյը չափազանց առողջարար ու համեղ է, իսկ պատրաստելը՝ պարզից էլ պարզ: Պարզապես ռեհանի մի քանի տերև կտրեք, տաք ջուր լցրեք և ծածկեք բաժակը: Թրմեք 8-10 րոպե, քամեք ու վայելեք: Միշտ եղեք առողջ ու գեղեցիկ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика