Չնայած որ այս տարի տոնական միջոցառումներ չեն լինելո այնուամենայնիվ Ամանորին և Սուրբ ծնունդին քանի օր ոչ աշխատանքային օրեր կլինեն

Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբեր ամսին կլինի 22 աշխատանքային, 9 ոչ աշխատանքային և 1 նախատոնական օր: Նախատոնական ոչ աշխատանքային օր է դեկտեմբերի 31-ը։ Չնայած իշխանությունները հայտարարեցին, որ այս տարի տոնական միջոցառումներ չեն լինելու, քաղաքում որևէ զարդարանք չկա, այնուամենայնիվ Ամանորին և Սուրբ ծնունդին կլինեն ոչ աշխատանքային օրեր։

Ոչ աշխատանքային է դեկտեմբերի 31-ը՝ կապված Ամանորի և Ծննդյան տոների հետ: Տոնը նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: Ոչ աշխատանքային է նաև Հարության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը՝ մեռելոցը:

Դեկտեմբերի 31-ին նախորդող օրը՝ դեկտեմբերի 30-ը, համարվում է նախատոնական օր, իսկ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ կլինեն ոչ աշխատանքային.«Դա օրենքով է սահմանվում, օրենքով մինչեւ ամսի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային է։ Ամսի 8-ից աշխատանքային»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика