Չոր և ճաքճքված մաշկը բացի այն,որ կարող է լինել առողջական խնդիր նաև չխնամված ձեռքերի ապացույցն է:Ինչպես պայքարել չոր ձեռքեր դեմ

Ձեռքերը մարմնի ամենաանպաշտպան մասն են:Դրանք ցրտից ու արևից պաշտպանելն այնքան էլ հեշտ չէ,բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է:Շատ հաճախ տնային տնտեսուհիները բողոքում են ձեռքի մաշկի չորությունից,մինչդեռ պատճառը խնամքի կանոններին չհետևելն է:Ցանկացած աշխատանք կատարելիս`լինի մաքրություն,կերակուր եփել,լվացք և այլն,մենք օգտագործում ենք մեր ձեռքերը Այդ իսկ պատճառով մաշկը զրկվում է փափկությունից,դառնում չխնամված ու չոր:

Ինչպես գիտենք,մաշկը բաղկացած է երեք շերտից,որոնցից մեկը`էպիդերմիսն այն պաշտպանում է հիվանդածին մանրէներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից,վնասակար նյութերից,ապահովում է մաշկի խոնավությունը:Չոր և ճաքճքված մաշկը բացի այն, որ կարող է լինել առողջական խնդիր, նաև չխնամված ձեռքերի ապացույցն է:

1․Իսկ որո՞նք են մաշկի չորության պատճառները

2․Օրվա ընթացքում ջրի անընդհատ օգտագործումը

3․Եղանակային ցուրտ պայմանները

4․Օճառի և այլ մաքրող միջոցների հաճախակի օգտագործումը

5․Ինչպե՞ս պայքարել չոր մաշկի դեմ

6․Ճաքճքված ու չորացած ձեռքերից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը դրանք ճիշտ խնամելն է

7․Նախքան ձեռքերը լվանալը, համոզվեք, որ ջուրը տաք չէ: Հակառակ դեպքում այն կներծծի մաշկի արտաքին շերտը պաշտպանող ճարպը

8․Ձեռքերը չի կարելի լվանալ նաև շատ սառը ջրով

9․Խուսափեք փրփրող օճառներ օգտագործելուց: Ընտրեք խոնավեցնող կամ օգտակար բաղադրիչներ պարունակող օճառներ

10․Կրեք ձեռնոցներ

11․Ձեռքի մաշկը վերականգնելու համար կարելի է օգտագործել նաև բնական միջոցներ:

Եթե ուզում եք, որ ձեռքերը մշտապես երիտասարդ տեսք ունենան, օգտագործեք մեղր: Դրա մեջ պարունակվող հակամանրէածին նյութերը կօգնեն պահպանել խոնավությունն ու պայքարել մաշկի ծերության դեմ:Վարսակի փաթիլներ ոչ բոլորն են սիրում ուտել,սակայն դրանք հիանալի տարբերակ են չոր ձեռքերը փափկեցնելու համար

Բացի այդ, դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչի շնորհիվ մաշկը պահպանում է իր խոնավությունը: Կիտրոնի հյութը նույնպես կարող է հրաշքներ գործել: Այն հարուստ է կալիումով, որի շնորհիվ վերականգնվում է մաշկի թարմությունը, իսկ դրանում առկա վիտամին C-ն վերացնում է կնճիռները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика