Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել (տեսանյութեր)

Պակիստանում Pakistan International Airlines ավիաընկերության Airbus А320 ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը` հղում տալով պակիստանյան ԶԼՄ-ներին: Ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում՝ Լահորից դեպի Կարաչի:

Geo TV-ի տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կարաչիի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքից մեկ րոպե առաջ: Հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 98 մարդ, մեկ այլ տվյալների համաձայն` 107 մարդ:

Վթարի վայր են շտապել փրկարարներն ու բանակային ստորաբաժանումները: Ականատեսների տեսանյութերից դատելով՝ ինքնաթիռն ընկել է բնակելի շրջանի մոտակայքում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика