Պատրաստեք կորեական գազար շատ համեղ է ստացվում

Կորեական գազարը շատ արագ է պատրաստվում,կարևորը`ճիշտ կատարել պատրաստման հերթականությունը:Այդ ժամանակ դուք կհամոզվեք,որ այս աղցանն ամենահամեղ աղցանն է:

Բաղադրիչներ․

  • 1 կգ. գազար
  • 1 թ.գ. աղ
  • աղացած կարմիր պղպեղծ
  • 0,5 բաժակ արևածաղկի ձեթ
  • 4 մեծ կտոր սխտոր
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • կես լիմոն

Պատրաստման եղանակ․ Լվանալ,մաքրել գազարը,բարակ մանրացնել գազարը: Լցնել գազարը խորը տարայի մեջ, թողնել 3-4 ժամ:Հետո գազարի կենտրոնում անցք բացել,ավելացնել աղ և պղպեղ,չխառնել:Թավայի մեջ լցնել արևածաղկի ձեթ, եփել այնքան,մինչև փոքր-ինչ գոլորշի առաջանա:Լցանել տաք ձեթը գազարի մեջտեղի անցքում և խառնել:Փակել կափարիչով և թողնել 10 րոպե:Հետո կրկին խառնել:Ավելացնել մեկ պտղունց աղացած համեմ,սոյայի սոուս թարմ քամաց լիմոնի հյութ,սխտոր և կրկին խառնել:Կարելի է միանգամից համտեսել,կարելի է սպասել 10-15 րոպե:Արդյունքում կստացվի շատ համեղ աղցան,իսկ աղցանի հոտը իսկապես կգերի ձեզ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика