Պատրոն Դավոի համր Սերժի Վաչոն ու Կամո Սեյրանյանը դատարանի բակում ինչ կապ կա նրաց միջև

Ինչպես հայտնել ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքվել են Պաշտպանության նախարարի նախկին խորդական Պատրոն Դավո անունով հայտնի Դավիթ Գալստյանի աջակիցները:

Աջակիցների թվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը Սերժի Վաչոն ու դուդուկահար Կամո Սեյրանյանը: Վերջինս մեր հարցին թե ինչու է գտնվում դատարանի բակում պատասխանեց որ 15 տարի է ճանապչում է Դավիթ Գալստյանին:

Հիշեցնենք դատարանում ընթանում է Պատրոն Դավոին կալանավորելու միջնորդության քննությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ-ին վատ տեսակի հրանոթի կրակոցներ մատակարարելու կազմակերպումն իրականացնելու համար: Պարզվել է այդ գլխիկները չեն եղել այն ինչ նախատեսվել է պայմանագրով եւ ի զորու չեն եղել լուծել մարտական խնդիրներ:

Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և 2-ի համար էլ միջնորդություն է ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика