«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկկոլիով։ Առաջին անգամ այս աղցանը փորձել եմ ռեստորանում, իսկ հիմա ցանկացած պահի պատրաստում եմ այն։ Համից մատներդ հետը կուտեք։
Հարկավոր է՝ 1 հավի կրծքամիս, 0,5 կգ բրոկկոլի, ավելի լավ է առանց աղ, բայց մի պտղունց կարող եք լցնել, 7 մարինացված վարունգ, մայոնեզ։
Ինչպե՞ս պատրաստել։ Եփում ենք հավի միսը և կտրում խորանարդների։ Բրոկոլլին լցնում ենք եռացրած ջրի մեջ, կտրել։ Կտրում ենք վարունգները խորանարդների։ Բոլորը խառնում ենք։ Ավելացնում ենք մայոնեզ։ Բարի ախորժակ։