Պետք է ամեն ինչ шնենք որ դш հանկшրծ տեղի չունենա Էդմոն Մшրուքյան

ԱԺ Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցում մեծ է Ռուսաստանի դերակատարությունը: Ռուսաստանի Դաշնությունն է որ միջնորդել է հայտարարության ստորագրմանը և այս պահին հենց Ռուսաստանն է որ հետևում է թե որ կետը երբ իրականացվի: Հետևաբար իմ պահանջն է եղել որ հետևեն գերիների վերադարձի հարցին և այդ հարցով ես դիմել եմ ՌԴ նախագահին

Մյուս կողմից քանի որ որ մենք լուրեր ունեինք որ Բաքվում հաղթական շքերթի ժամանակ հնարավոր է որ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ ես ներկայացրել եմ որ Ժնևյան կոնվենցիաներով դա արգելված է Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիաների կողմ: ՄԱԿ-ի Եվրոպայի Խորհրդի և Կարմիր Խաչի կողմից արդեն որոշակի ուղերձներ գնացել են Ադրբեջան առ այն որ իրենք իրավունք չունեն նման բան անելու: Այս առումով եմ ես ասում որ մենք պետք է ամեն ինչ անենք որ դա հանկարծ տեղի չունենա — ասաց նա

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика