Պուտինը ՀՀ գազի մատակարարման մասին պայմանшգրում փոփոխությունների վավերшցման մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Հայաստան բնական գազի,նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Ավելի վաղ Պուտինն օրենք էր ստորագրել Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին` չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից պակաս օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, ջեռուցման մազութ, նավթային հեղուկ պարաֆինի արտահանման համար

Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստան բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի լրացման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2020 թվականի ապրիլի 7ին Մոսկվայում:Արձանագրությունը ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոն) արտահանում է նախատեսում Հայաստանի տարածք` առանց արտահանման մաքսատուրքի գանձման:Բացի այդ,թարմացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի միասնամ կոդերը

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика