Ռուսաստանը կարգելի Ադրբեջանից խնձորի եւ լոլիկի ներկրումը

Դեկտեմբերի 10 ից Ռոսսելխոզնադզորը արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից`այս երկրից արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով,հայտնում է ՌԻԱ Նովոստին Ծառայությունը նշում է,որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը բազմիցս տեղեկացրել է արտադրանքի մեջ կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված դեպքերի մասին։

Միայն 2020 թվականի հոկտեմբերի 22 ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման 17 դեպք հարավամերիկյան լոլիկի ցեց եւ արեւելյան ցեց՝պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ,խնձոր)»,ասված է հաղորդագրության մեջ

Սրա հետ կապված՝ֆիտոսանիտարական բարեկեցությունը պահպանելու,Ռուսաստանի Դաշնության տարածքում նշված վնասատուների ներկրումն ու տարածումը կանխելու նպատակով,Ռոսսելխոզնադզորը ստիպված է 2020 թվականի դեկտեմբերի 10 ից արգելել ադրբեջանական ծագմամբ լոլիկի եւ խնձորի ներկրումը Ռուսաստան

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика