Սш եթե шրդեն արվшծ լիներ զինվորների ծնողներն էլ բողոքի ակցիш չէին անի Էդմոն Մшրուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր գերագույն հրամանատարն անդադար հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկած լիներ, անտառներում գիշերող զորքի համար նմանատիպ ժամանակավոր պայմաններ ստեղծած լիներ մինչև հիմնական զորանոցների կառուցումը:

Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի՝ պնդելով, որ այդ պայմաններում չպահեն իրենց երեխաներին ու պահանջելով զորքին ետ բերել Հայաստան: Բայց չէ. սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի, որ 2013 թվականից մենք փակուղում ենք, ու նման այլընտրանքներ չեն նախատեսվել և ինչ էլ լիներ, ամեն դեպքում, ծնողները բողոքելու էին ու հետևաբար ինքը մեղք չունի…»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика