Սահմանվում են դիմակ կրելու կանոններ Տիգրան Ավինյան

Բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս:Այս մասին հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը

Ինչպես նաև սահմանվում են դիմակ կրելու կանոնները ասաց նա։Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաև վերահսկողության հարցի հեշտության համար է իրականացված:Որոշ դեպքեր ուղղակի թողնված են տրամաբանական ու բանական մոտեցմանը:Կարծում եմ,որ այս առումով պետք է խնդիր չունենանք

Հասկանում եմ որ դիմակի կրումը շատ անհարմարություններ է բերելու,սակայն այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ է մնացել։Այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետները

Մասնավորապես դիմակի կրումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվություն։Դա այդպես է նույն ինքնաշեն դիմակների որակյալ կրելու դեպքում»,-ասաց նա

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика