Սարգսի և Մանոյի դստեր 10-ամյակի չեղարկված ծրագրերն ու անակնկալը կարանտինային պայմաններում

Դերասան Սարգիս Գրիգորյանի և պարուհի Մանո Գրիգորյանի ավագ դուստրը՝ Էվան, այսօր դառնում է 10 տարեկան։ Tert.am Life-ի հետ զրույցում Մանոն ասաց, որ առաջին տարին է, երբ աղջիկներից որևէ մեկի ծնունդը չեն նշում։ Նա փոքր-ինչ տխրել է, քանի որ հատկապես այս տարի մեծ ծրագրեր էին կազմել Էվայի ծննդի համար։

«Քանի որ հոբելյանական տարեդարձ էր՝ Էվայի 10-ամյակն էր, մեծ ծրագրեր ունեինք։ Մոտ 6 ամիս առաջ ԱՄՆ-ի տոմսեր էինք գնել, ամեն բան պատրաստ էր, մայիսի 2-ին արդեն պետք է մեկնեինք ԱՄՆ, իսկ այս օրը լինեինք Դիսնեյ լենդում, սակայն հիմա Եղվարդում ենք։ Կյանքն անկանխատեսելի է, երբեք չես կարող վստահ լինել ծրագրերում»,- ասաց Մանոն ու հավելեց, որ կրտսեր դուստրը՝ Յանան, ասում է՝ ոչինչ, իմ տարեդարձին կգնանք Դիսնեյ լենդ։)

Պարուհին նշեց, որ փորձել են առկա պայմաններում ուրախացնել Էվային։ «Նա շինշիլա էր ուզել և գրել էր, թե ինչպես է ուզում ստանալ նվերը։ Ցանկացել էր առավոտյան արթնանալ, տորթի հետ իրեն մատուցվեր նվերը։ Այդպես էլ արեցինք, շատ ուրախացավ։ Նաև իր մտերիմ ընկերուհին է եկել հյուր, գիշերելու է մեր տանը։ Դրանից էլ է շատ ուրախացել։

Ցավոք, ավելին չէինք կարող անել։ Խնջույք կազմակերպելը խելամիտ չէր լինի։ Լավ է, որ աղջիկներն էլ շատ չեն սրտնեղում։ Իրենք էլ են կարողանում իրավիճակը ռեալ գնահատել, չպարփակվել, տրամադրությունը չգցել»։ Մանոն նկատեց, որ արտակարգ իրավիճակից փորձում են քաղել առավելագույնը, անհատական դասեր են անում. «Ոչ մի օր պարապ չենք մնացել։

Երեխաները չեն ձանձրանում, անելիքներ շատ ունենք։ Մեր տան պայմանները մեզ թույլ են տալիս նաև բակում լինել, ժամանակը արդյունավետ կազմակերպել։ Միայն zoom-ով դասերից եմ նյարդայնանում՝ հաշվի առնելով երեխՄների տեսողության և առողջության վրա հնարավոր հետևանքները, բայց շուտով դասերը կավարտվեն։ Մենք շատ անելիքներ, անհատական դասեր ունենք, դրանցով կզբաղվենք», — ասաց նա։

 

 
Նայեք Anhasce cnvacner Սերիալը անցնելով հղումով

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика