Սա կոչվում է «Առողջության աղբյուր» պատրաստեք ու ամեն օր մի գդալ ավելացրեք թեյին

Եթե հաճախ եք հիվանդանում հարբուխով, կամ ձեր օրգանիզմը չի դիմադրում վիրուսներին, զգում եք քրոնիկ հոգնածություն և քնկոտություն, հավանաբար, խնդիրը վատ իմունիտետն է։ Փորձեք պատրաստել այս բնական միջոցը, որը կոչվում է «Առողջության աղբյուր»։

Դուք կզարմանաք, թե որքան մեծ էներգիա կունենաք, իսկ հիվանդությունների սեզոնն ուղղակի կանցնի ձեր կողքով։ Բացի սպորտով կանոնավոր զբաղվելուց և լիարժեք սնվելուց, օրգանիզմն ուժեղացնելու հարցում կօգնի այս վիտամինային կոկտեյլը։ Բաղադրատոմսը հայտնի է ողջ աշխարհում և լայն կիրառում ունի։

Անհրաժեշտ է․

  • մեղր՝ 400գ
  • կիտրոն՝ 3 հատ
  • կոճապղպեղ՝ 2 հատ, յուրաքանչյուրը 250գ

Ինչպես պատրաստել․ Կարող եք վերցնել շալֆեյի կամ այլ հավելումով բնական մեղր․ ծաղկի բույրը առանձանահտուկ տրամադրություն է հաղորդում։ Կոճապղպեղն անցկացնել մանր քերիչով, կիտրոնը կտրատել փոքր կտորների և աղալ կամ մանրացնել բլենդերով՝ առանց կեղևն ու կորիզները հանելու։

Մանրացրած կիտորնն ավելացնել կոճապղպեղին, ևս 2 րոպե խառնել բլենդերով։ Ստացվում է 700 գրամանոց բանկայով խառնուրդ։ Ամեն օր մի գդալ ավելացրեք թեյին և խմեք, մոռացեք հիվանդությունների և վիրուսների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика