Այս նյութում մենք ձեզ հետ կկիսվենք մի օրիգինալ գերմանական բաղադրատոմսով, որը օգտագործվում է դարեր առաջվանից և բուժում է շատ հիվանդություններ, ինչպիսիք են խրոնիկական հոգնածությունը, ինֆեկցիան, բարձր խոլեստերինի մակարդակը, մրսածությունը, աթերոսկլերոզը և շատ այլ հիվանդություններ։
Միջոցը շատ արագ է պատրաստվում և այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի բաղադրիչ, ինչպիսիք են կիտրոնը, կոճապղպեղը, սխտորը և ջուրը։ Հենց դրանք են համարվում բաղադրատոմսի հիմնական բաղադրիչները, որը օգնում է ամրացնել ընդհանուր իմունային համակարգը և մաքրում օրգանիզմը։
Բաղադրիչներ
- 2 լիտր ջուր,
- 4 կիտրոն,
- 4 սխտոր,
- 2 ճաշի գդալ քերած կոճապղպեղի արմատ։
Պատրաստումը և կիրառումը Լվացեք կիտրոնները և կտրեք դրանք շերտերի։ Մաքրեք սխտորը և դրեք այն բլենդերի մեջ կոճապղպեղի և կիտրոնի հետ, լավ խառնեք մինչև չստանաք միատարր զանգված։ Լցրեք խառնուրդը կաթսայի մեջ և ավելացրեք ջուր։ Խառնեք մինչև եռալը։ Մի քանի րոպե հետո, հանեք կրակից կաթսան և թողեք խառնուրդը սառի։
Դրանից հետո, թրմեք հեղուկը և պահպանեք այն ապակե տարայում կամ ապակե շշում։ Օգտագործեք մեկ բաժակ այս ըմպելիքից յուրաքանչյուր ուտելուց 2 ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր, 3 շաբաթ շարունակ։ Դուք կարող եք ավելացնել մի փոքր մեղր։ Այս միջոցի օգտագործման արդյունքները կերևան արդեն մեկ կամ երկու շաբաթ անց։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: