Սա պետք է կարդան բոլոր ծնողները։Ինչու չի կարելի հեռախոս տալ մինչ 12 տարեկան երեխաներին

Արդի տեխնոլոգիական զարգացման համատեքստում ծնողների գործը երեխաների դաստիարակման հարցում երկակի բնույթ է ստացել: Ծնողների մի մասը երեխաներին հանգստացնելու և նրանցից,այսպես ասած,գլուխներն ազատելու համար նրանց առաջարկում են իրենց հեռախոսներն ու սմարթֆոնները,որպեսզի նրանք դրանցով մուլտեր դիտեն և իրենց չխանգարեն:Վտանգավոր է,երբ այդ միտումը ավելի հաճախակի բնույթ է կրում,դառնում է սովորական թե՛ծնողի, թե՛երեխայի համար:

Այդպիսով՝երեխաներն իրենց ընդհանուր զարգացման ամենից էֆեկտիվ ու ընկալունակ ժամանակաշրջանը մարդկային շփումների մեջ անցկացնելու փոխարեն, իրենց ժամանակը տրամադրում են հեռախոսային ծրագրերին, մուլտֆիլմներին, էլեկտրոնային խաղերին: Հմտություններ զարգացնող իրական խաղերը փոխարինվում են վիրտուալ խաղերով, ինչը նյարդային լարվածությունից բացի ոչինչ չի տալիս երեխային:

Ստացվում է,որ երեխայի հիմնական ինֆորմացիայի աղբյուրը գունավոր էկրանն է դառնում, իսկ ծնողների հետ հուզազգացական փոխկապակցվածությունը նվազում է,որի առիթ է դառնում երեխա-ծնող անհամաձայնության խորացմանը: Արդյունքում երկկողմանի օտարության զգացողություն է առաջանում, իսկ սմարթ տեխնիկային առավելություն տալը բերում է տեխնիկական կախվածության:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика