Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի իր պրոյեկտը լինելու և այլնի մասին տեսանյութ

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:

Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարաչպետը Ձեր պրոյեկտն է, դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին՝ ՀՀ 3-րդ նախագահն ասում է. «Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»:

Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է. «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»: Հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21:00-ին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика