Սթրեսից ազատվելու 5 խորհուրդ

Շատերը կարծում են որ կարելի է մեկ տարի ապրել ու աշխատել հալից ընկնելու չափ իսկ հետո մեկ շաբաթով ծով մեկնել և վերջ. Ամեն ինչ կարգին է: Բայց Պեդրամ Շոջային շեշտում է Եթե ամենօրյա կյանքն իր մեջ չներառի առողջ բաներ լավ առողջության մասին կմնա միայն երազել:

Պեդրամ Շոջային դաոսյան վանական է և արևելյան բժշկության ջատագով: Նրա խորհուրդներից շատերի իմաստը կայանում է նրանում որ փորձես քո ամենօրյա կյանքի մեջ մտցնել ակնհայտ ու զգալի փոփոխություններ: Եվ այսպես`

Հետևեք ձեր սննդակարգին Շոջային ասում է որ երբ մենք ուտում ենք սխալ բաներ ու սխալ քանակությամբ մենք դրանքով իսկ մեզ զրկում ենք էներգիայից: Մենք պետք է ուտենք ոչ թե քիմիական ֆաբրիկաների արտադրանքը այլ իսկական սնունդ հողից ծնված ու չվերամշակված սնունդ որը մեր մարմնի համար ամենից հեշտ կլինի յուրացնել- գրում է նա: Վանականը խորհուրդ է տալիս շատ բանջարեղեն ու հատիկեղեն ուտել:

Ձեր օրը լցրեք ֆիզիկական ակտիվությամբ Եթե դուք ամեն օր գրասենյակում նստում եք 8-10 ժամ, ապա անգամ աշխատանքային օրվա վերջում մեկ ժամանոց մարզումը մարզասրահում չի կարող փոխհատուցել ակտիվության այդ բացակայությունը: Հենց դրա համար Շոջային խորհուրդ է տալիս յուրաքանչյուր 25 րոպեն մեկ ընդմիջում անել: «Տասը կքանիստ կատարեք կամ ձգում,- գրում է նա,- կամ պարզապես 5 րոպե այս ու այն կողմ քայլեք»:

Լավ քնեք Որպես կանոն մենք բոլորս արթնանալուն պես սկսում ենք հոլի պես պտտվել և օրվա վերջում մեր մարմինը շատ է ուզում քնել հանգստանալ սակայն մեր գիտակցությունն այնքան լի է տարատեսակ մտքերով որ մեզ թույլ չի տալիս դա անել: Մենք անկողին ենք մտնում ու այնտեղ պառկում բաց աչքերով մտածելով այն մասին թե ինչու չենք կարողանում քնել- գրում է նա: Ի դեպ Շոջայիի կարծիքով դա հեշտ է ուղղել Պետք է ընդամենը հրաժարվել ցանկացած խթանիչից ցերեկը ժամը երկուսից հետո ու տան և գրասենյակի լույսը փոխարինել ավելի թույլով:

Կառավարեք ձեր ժամանակը Շոջային համարում է որ երբ մենք միաժամանակ տարբեր գործեր ենք ձեռնարկում երբ ակնհայտորեն դրանց համար ժամանակ չենք ունենում դա կարող է մեր կյանքն ափիբերան սթրեսով լցնել: Սովորեք տիրապետել ոչ ասելու արվեստին- գրում է նա- ազատեք ձեր ժամանակը էներգիան ու նպատակամղվածությունն այն բանի համար որ որոշ բաներ առավել արդյունավետ անեք:

Գումարը խելքով ծախսեք Բավական է գումար ծախսեք բացարձակապես անպիտան աղբի վրա — ասում է Պեդրամ Շոջային: Նա համարում է որ չափից դուրս մեծ ծախսերը հանգեցնում են նրան, որ մենք ստիպված ենք լինում ավելի շատ աշխատել: Ժամանակը մեր ամենաարժեքավոր ռեսուրսն է: Այնպես որ այն իզուր մի վատնեք- խորհուրդ է տալիս դաոսյան վանականը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика