Սյունիքի Գեղшրքունիքի մшրզի տшրբեր սահմանшմերձ համшյնքներից ահшզանգում են ադրբեջшնցիների սադրшնքների մшսին Աբրահшմյան

Սյունիքի,Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենակետ վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը Նա մասնավորապես նշել է.«Սյունիքի Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին

Ակնհայտ է,որ նոր իրողություններով պայմանավորված,Սյունիքի,Վայոց ձորի Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել,որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։Զինված ուժերի սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն զուգահեռ ակնհայտորեն խնդիր կա այդ համայնքներում լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու եւ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար

ՀՀ ոստիկանապետը սահմանամերձ համայնքներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն է կատարում։Արդեն քանի անգամ է այս ու նմանատիպ հարցեր են բարձրաձայնվում,սակայն ոստիկանապետն արհամարհելով քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերը,ոստիկանական ուժերը բացառապես Նիկոլ Փաշինյանի առանձնատան ու աշխատավայրի պաշտպանության համար է կիրառում։

Մեկումեջ էլ ապօրինաբար Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկում։Ուզում եմ հասկանալ,արդյոք հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոստիկանությունում թե Նիկոլ Փաշինյանի դավաճանության քողարկումն ավելի կարեւոր է քան մեր սահմանամերձ համայնքների բնակիչների ավտանգություն։Արդյոք ոստիկանապետը գիտակցում է իր քայլերի վտանգավորության աստիճանն ու դրա հետեւանքները

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика