Վերաքննիչ քրեկшն դատարшնի նախшգահը չի մասնшկցել Նիկոլ Փաշինյшնի հետ հшնդիպմանը

Վերաքննիչ քրեկան դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի դատարանների նախագահների հետ հանդիպմանը։ Վազգեն Ռշտունին Փատինֆո-ի հետ զրույցում հաստատեց որ հրավեր ստացել է դատական դեպարտամենտից հանդիպմանը մասնակցելու համար բայց չի մասնակցել նշելով որ ունի առողջական խնդիրներ ջերմություն

Ավելի վաղ տեղեկացրել ենք որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է նախաձեռնել դատարանների նախագահների և ԲԴԽ մի քանի անդամների հետ ինչը Փաստինֆո-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Դատավորներից հրավիրվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը դատավոր Հովսեփ Բեդեվյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը իսկ ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը Վիգեն Քոչարյանը Անի Մխիթարյան և Սերգեյ Չիչոյանը

Հանդիպմանը մասնակցած դատավորներն ու ԲԴԽ անդամները կառավարության շենքից դուրս են եկել հետեւի մուտքով խուսափելով լրագրողների հետ հանդիպումից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր որ հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ հանդիպման օրակարգի և արդյունքների մասին

Սա ոչ այլ ինչ է քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ այն պայմաններում երբ գնալով աճում է թշնամու առջև ծնկած քաղաքական ղեկավարության նկատմամբ հանրային պարսավանքի ալիքը իսկ քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ամեն գնով իշխանության մնալու կամք- գրել է իրավապաշտպանը

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика