Փшշինյանն ու կինը փորձում են Մոսկվա ուղևորվելու անվան տшկ դիմել փшխուստի

Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել Երեկ 27 11 2020 թ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է որոշում որով նախատեսվում է Մոսկվա գործուղել ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին։ Գործուղումը կտևի 2020 թ նոյեմբերի 30-ից մինչև 2020 թ դեկտեմբերի 4-ը որի նպատակն է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելը և անցկացնելը

Ըստ Նիկոլ Փաշինյանի նա օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն իր Մոսկվա մեկնելու վերաբերյալ ոչ մի օրակարգ չի ներկայցրել հանրությանը: Նախատեսվող այցի վերաբերյալ Մոսկվայից նույնպես չկա ոչ մի տեղեկատվություն

Այն որ նա կարիք ունի իր Մոսկվա այցի կազմակերպման և անցկացման որի օրակարգը հայտնի չէ և որի համար հատուկ մարդ է ուղեգրում Մոսկվա հուշում է նրա ծածուկ նպատակի մասին: Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում գործում է ռազմական դրություն և կան բազմաթիվ վտանգներ թուրքիայի կողմից պատերազմական գործողությունների վերսկսման

Հիշեցնեմ 24 06 2020 թ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Մոսկվա մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Չմեկնելու պաշտոնական հիմնավորումը հայտարարվեց գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը

ՀՀ իրավապահ մարմիններին զգուշացնում եմ որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը փորձ են կատարում Մոսկվա ուղևորվելու անվան տակ դիմել փախուստի: Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ կանխել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика