Փաշինյшնը կшրևորեց ուղևորшփոխադրումների և ԵԱՏՄ երկրներ ՀՀ քшղաքացիների մուտքի արգելքի վերացմшն հшրցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը,որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված «Արմենպրես» ի փոխանցմամբ այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում:Այս դժվարին ժամանակներում կարևոր է գտնել համաձայնեցված լուծում բոլոր նուրբ հարցերի շուրջ

Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը:Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով եղել է առավել դժվար Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում:Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը

Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար,որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում,որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում ասաց Փաշինյանը:Վարչապետը նշեց որ վստահորեն կարելի է հաստատել,որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա:Հուսով եմ որ հետագա համաձայնեցված գործողությունները նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ,մոտ ապագայում կբերեն դրական արդյունքների նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика